ТАСС-ը տեղեկացնում է, որ Ստամբուլում ավարտվել են բանակցությունները Ռուսաստանի և ՈՒկրաինայի միջև։ Բանակցությունների երկրորդ փուլն սկսվել է նախատեսվածից ավելի քան 1,5 ժամ ուշ, ընթացել է ռուսերենով ու տևել մեկ ժամից ավելի։ Ռուսաստանի և ՈՒկրաինայի միջև ուղիղ բանակցությունների երրորդ փուլը ևս կանցկացվի Ստամբուլում։               
 

Փորձարկո՞ւմ, թե՞ փորձանք

Փորձարկո՞ւմ, թե՞ փորձանք
01.09.2016 | 15:31

Սեպտեմբերի չորսին կայանալիք Դանիա-Հայաստան խաղով մեր ընտրանին սկսում է 2018-ին Ռուսաստանում կայանալիք աշխարհի առաջնության խմբային հանդիպումների շարքը: Հիշեցնենք, որ այս հանդիպմանն ընդառաջ Հայաստանի հավաքականն ընկերականի կարգավիճակով մրցեց Չեխիայի ընտրանու հետ ու տանուլ տվեց 3:0 հաշվով՝ առանձնանալով անկազմակերպ, չափազանց թույլ մրցելույթով:

Հավաքականի գլխավոր մարզիչ Վարուժան Սուքիասյանը սույնի կապակցությամբ իր բացատրությունն ունի՝ փորձարկում էինք: Հետաքրքիր է, որ իր բաժին ընկերականում փորձարկում էր անում և Դանիայի ընտրանին, ինչը սակայն նրան չխանգարեց 5:0 հաշվով պարտության մատնել Լիխտենշտեյնի հավաքականին: Մեր հավաքականի գլխավորի պարագայում ակնհայտորեն շփոթած են փորձարկում ու փորձանք հասկացությունները:

Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 1885

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ